Քրեական պաշտպանություն
Պաշտպանություն քրեական վարույթի բոլոր փուլերում՝ գործի նյութերի ուսումնասիրությունից մինչև դատական ներկայացուցչություն։
ԻՐԱՎՈՒՆՔ × ՏԵԽՆՈԼՈԳԻԱ × ՖԻՆԱՆՍՆԵՐ
Կիբեռհանցագործությունների, ֆինանսական խարդախությունների և կրիպտոակտիվների ոլորտում մասնագիտացված փաստաբանական աջակցություն։
Յուրաքանչյուր գործ դիտարկում ենք իր իրավական, տեխնիկական և ֆինանսական ամբողջության մեջ՝ ընտրելով իրավիճակին համապատասխան ռազմավարություն։
Պաշտպանություն քրեական վարույթի բոլոր փուլերում՝ գործի նյութերի ուսումնասիրությունից մինչև դատական ներկայացուցչություն։
Տուժողի շահերի պաշտպանություն, վնասի հատուցման պահանջ և հափշտակված միջոցների հետագծերի ուսումնասիրություն։
Կիբեռհանցագործություններ, բանկային խարդախություններ, էլեկտրոնային փողեր, կրիպտոակտիվներ և DeFi։
Պայմանագրեր, ծրագրերի օգտագործման կանոններ, գաղտնիության քաղաքականություններ և ընթացիկ իրավական սպասարկում։
Հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման վերաբերյալ վարույթներում պաշտպանություն և ֆինանսական գործարքների գնահատում։
Ծրագրային ապահովման, հեղինակային իրավունքի և այլ մտավոր սեփականության օբյեկտների դեմ ուղղված հանցագործություններ։
CyberLex-ը փաստաբանական գրասենյակ է, որի հիմնական ուղղություններից են կիբեռհանցագործությունների, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսական գործիքների և թվային ակտիվների հետ կապված քրեական գործերը։
Մենք իրականացնում ենք պաշտպանություն և տուժողների ներկայացուցչություն, մշակում յուրաքանչյուր գործի առանձնահատկություններին համապատասխան ռազմավարություն և աջակցում ՏՏ ընկերություններին իրավական հարցերում։
Քրեական իրավունքի, կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող գործերի մասնագիտական փորձառություն։
Կիբեռհանցագործությունների քննության ոլորտում վեց տարվա մասնագիտական փորձառություն։
Կիբեռհանցագործությունների ոլորտում երեք տարվա մասնագիտական փորձառություն։
Կապ հաստատեք մեզ հետ՝ ճիշտ հաջորդ քայլը որոշելու համար։